Արտաքին 4 տարի առաջ - 17:23 04-11-2021

Թուրքիայում հետաքննություն է սկսվել սոցցանցերում Էրդողանի առողջական վիճակի մասին հրապարակումների գործով

2021 թվականի նոյեմբերի 3-ին Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը (ոստիկանությունը) հայտարարել է, որ քրեական գործ է հարուցվել 30 մարդու նկատմամբ, ովքեր Թվիթթերում գրառում են կատարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մահվան մասին:

Թուրքիայում խոսակցություններ են շրջանառվում, ըստ որի՝ 67-ամյա Էրդողանի առողջական վիճակը վատթարացել է, և վերջին ամիսներին նա դժվարանում է քայլել: Այս պնդումներն առավել ակտիվացել են չորեքշաբթի, երբ համացանցում հայտնված հոլովակից ակնհայտ է դարձել, թե ինչ դժվարությամբ է տեղաշարժվում Էրդողանը նախագահական նստավայրում Անկախության օրվան նվիրված միջոցառման ընթացքում: Սոցցանցերի որոշ օգտատերեր իրենց օգտահաշիվներում նշել էին, որ Էրդողանը մահացել է՝ Թվիթթերի թյուրքալեզու հատվածում «ölmüş» (մահացել է) հեշթեգը դարձնելով ամենատարածվածն ու փնտրվածը:

Որոշ օգտատերեր այս հեշթեգի տակ հրապարակել են տեսանյութ՝ արտահայտելով իրենց ուրախությունը Էրդողանի հնարավոր մահվան կապակցությամբ, իսկ մյուսներն ափսոսանք են հայտնել նրա մահվան առթիվ՝ նշելով, որ վերջինս մահացել է՝ կատարած հանցագործությունների համար առանց կենդանության օրոք համապատասխան պատիժ կրելու:

Ըստ ոստիկանության՝ հայտնաբերվել է 30 մարդ, ովքեր օգտագործել կամ վերաթվիթել են հեշթեգը, այնուհետև նրանց դեմ դատական ​​գործ է հարուցվել նախագահի պատիվն արատավորելու, նվաստացնելու և հեղինակազրկելու մեղադրանքով։ Թուրքիայի Քրեական օրենսգրքի 299-րդ վիճահարույց հոդվածի համաձայն՝ նախագահին վիրավորելը հանցագործություն է։ Նախագահին վիրավորողին սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում, որը կարող է ավելացվել, եթե հանցագործությունը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան