Արտաքին 5 տարի առաջ - 19:02 28-09-2021

Թուրքիայում նախագահին վիրավորելու մեղադրանքով 6 տարում 160․169 հետաքննություն է սկսվել

Թուրքիայում յոթ տարվա ընթացքում երկրի նախագահին վիրավորելու մեղադրանքով 160․169 հետաքննություն է սկսվել, դրանցից 35․507-ի դեպքում քրգործ է հարուցվել, արդյունքում 3․625 մարդ դատապարտվել է ազատազրկման։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Թուրքիայի արդարադատության նախարարությունը 2020 թվականի վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել, ըստ որի՝ հայտնի են դարձել նաև Թուրքիայի Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի վերաբերյալ տվյալները։

Այդ հոդվածով 1-4 տարվա ազատազրկման պատիժ է նախատեսված երկրի նախագահին վիրավորելու համար։ Ըստ զեկույցի՝ 2020 թվականին այդ հոդվածի հիմքով սկսված 31․297 հետաքննություններից 7․790-ի դեպքում դատախազությունը որոշել է հանրության անունից քրեական գործ հարուցել։

Ընդհանուր առմամբ 2014-2020 թթ․ ընթացքում Թուրքիայի քրեական դատարաններում 299-րդ հոդվածի հիման վրա մեղադրանք է առաջադրվել 38․608 քաղաքացու։ Ընդ որում, մեղադրյալներից 322-ը 12-14 տարեկան են եղել, 785-ը՝ 15-17 տարեկան, իսկ 258-ը՝ օտար երկրների քաղաքացիներ։

Մեղադրյալներից 12․881-ը տարբեր պատիժներ են ստացել, նրանցից 3․625-ը դատապարտվել են ազատազրկման։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան