Ներքին 4 տարի առաջ - 16:29 04-11-2021

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին

Վահագն Խաչատուրյանը ողջունել է դեսպանին, անդրադարձել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական և համագործակցային հարաբերություններին, հետագա գործակցության ուղղություններին և հնարավորություններին։

Դեսպան Անն Լույոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն առանձնահատուկ են, և դեսպանությունը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ խորացնելու, առաջ մղելու և ավելի համակարգված համագործակցություն իրականացնելու՝ ի նպաստ հայ ժողովրդի և Հայաստանի զարգացման։

Դեսպանը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը ՀՀ կառավարության ռազմավարության առաջնահերթություններից է, և ուրախ կլինի, եթե Ֆրանսիան կարողանա օգտակար լինել այդ ռազմավարության իրականացման ճանապարհին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Ֆրանսիայի կողմից Հայաստանին նվիրաբերած սուպեր համակարգիչը Երևան տեղափոխելու ժամկետներին, «Ինժեներական քաղաք» ծրագրին, ստարտափների զարգացման համար Հայաստանում իրականացվող աշխատանքներին։

Կողմերը քննարկել են նաև համագործակցության ակտիվացման մի շարք հնարավորություններ՝ մասնավորապես տիեզերական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, թվայնացման, տեխնոլոգիական կրթության ուղղություններով և մի շարք այլ ուղղություններով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան