Ներքին 5 տարի առաջ - 12:13 02-06-2021

Ռազմարդյունաբերական կարողությունների զարգացումը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նպատակն է. Հայկ Չոբանյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն ԱԺ-ում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը հայտարարեց, որ Ռազմարդյունաբերական կարողությունների զարգացումը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նպատակն է:

«2020-ին առաջին անգամ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը իրականացրել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պատվեր, ինչը նշանակում է, որ նախարարության կողմից պատվիրվել է կոնկրետ սպառազինություն և զինտեխնիկա՝ մեր ոլորտի կազմակերպություններին: Դա պայմանավորված է եղել պատերազմական իրավիճակում առաջացած խիստ պահանջարկով»,- ասաց Չոբանյանը:

Պետությունը ռազմարդյունաբերական ոլորտը դիտարկում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին զուգահեռ, այս երկու ոլորտներն առանձնացված չեն, միահյուսված են: Նրա խոսքով՝ ձեռնարկությունները ևս պետք է դիտարկել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության տեսանկյունից: «Պատվերները կամ կոնկրետ ծրագրերը կարող են լինել ռազմարդյունաբերական, բայց ձեռնարկությունները կարող են չլինել ռազմարդյունաբերական: Եվ մեր նպատակն է, որ մեր արդյունաբերական ձեռնարկությունները, որոնք այս տարիների ընթացքում մասնագիտացված են եղել ռազմարդյունաբերության ոլորտում, ներգրավվեն նաև ընդհանրապես բարձր տեխնոլոգիական պատվերների ներքո, որը կբարելավի նաև իրենց տնտեսական վիճակը: Մեր նպատակն է, որ ռազմարդյունաբերական կարողությունները ՀՀ-ում բարձրանան»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Դա ներառում է 3 բաղադրիչ, առաջին բաղադրիչը գիտելիքն է, երկրորդը՝ տեխնոլոգիաները, երրորդը՝ պատվերները: Նախարարի պաշտոնակատարի վստահեցմամբ՝ ձեռնարկությունները այդ 3-րդ բաղադրիչը դիտարկում են ոչ միայն ՀՀ զինված ուժերի պատվերների շրջանակում, այլև ընդհանրապես՝ այդ թվում արտահանման շրջանակներում:

Չոբանյանը կարծում է, որ պետք է առավելագույն ջանքեր դնել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտի զարգացման մեջ, որն իր հետևից պետք է բերի նաև ռազմարդյունաբերության ոլորտի զարգացում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի