Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 10:16 04-11-2021

Բայդենը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ԱՄՆ-ի մտահոգությունը С-400-ի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անցած հանգստյան օրերին Հռոմում իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հստակ արտահայտել է Վաշինգտոնի մտահոգությունը Անկարայի կողմից ռուսական C-400 ԶՀՀ ձեռքբերման կապակցությամբ։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

Նրան խնդրել են մեկնաբանել լրատվամիջոցների հաղորդագրությունները «Թուրքիայի կողմից C-400 զենիթահրթիռային համակարգերը Ինջիրլիք ավիաբազա տեղափոխելու մասին, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերը»։ «Մենք բավականին հստակ ուրվագծել ենք մեր դիրքորոշումը C-400-ների և Թուրքիայի վերաբերյալ: «...» Նախագահ Բայդենը (Հռոմում) վերահաստատեց պաշտպանական ոլորտում մեր գործընկերությունը և Թուրքիայի կարևորությունը՝ որպես ՆԱՏՕ-ի գործընկեր, սակայն այս հանդիպման ժամանակ նախագահը (ԱՄՆ) նաև նշեց Թուրքիայում ռուսական C-400 ԶՀՀ-ների առկայության հետ կապված մեր մտահոգությունները, որը շատ հստակ արտահայտել ենք և նշել դրա հետևանքները, այդ թվում՝ F-35-երի համատեքստում (ամերիկյան հինգերորդ սերնդի կործանիչ-ռմբակոծիչների արտադրության ծրագրին Անկարայի մասնակցության)»,- ասել է Փրայսը` խուսափելով պատասխանել լրագրողի հարցին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան