Ներքին 3 տարի առաջ - 18:15 20-09-2023

ԵՄ դեսպանը Գրիգոր Մինասյանի հետ հանդիպմանը ընդգծել է ԵՄ մտահոգությունը ԼՂ-ում ռազմական էսկալացիայի կապակցությամբ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսին:
Հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և Ադրբեջանի հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ` նախարարը հույս է հայտնել, որ թե՛ Եվրոպական միությունը, թե՛ միության անդամ պետությունները համարժեք գնահատականի կարժանացնեն Ադրբեջանի գործողությունները և խստագույնս կդատապարտեն դրանք:

Դեսպան Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Եվրոպական միությունը չափազանց մտահոգված է ռազմական էսկալացիայի կապակցությամբ։ Դեսպանը շեշտել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունն ու հույս հայտնել, որ իրավիճակը շուտափույթ կկարգավորվի և բարենպաստ միջավայր կստեղծվի կարգավորմանն ուղղված հետագա բանակցությունների համար։

Մարագոսը նշել է, որ պատվիրակությունն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացումներին և անընդմեջ կապի մեջ է գտնվում ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին՝ Գրիգոր Մինասյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը լարվածության թուլացման և սահմանային անվտանգայնության բարձրացման տեսանկյունից:

Կողմերն անդրադարձել են նաև արդարադատության ոլորտում ԵՄ հետ համագործակցությանը, դրա շրջանակներում ձեռք բերված արդյունքներին և նախանշվող ծրագրերին: Դեսպան Մարագոսը առանձնակի նշել է, որ արդարադատության ոլորտի բարեփոխումները չեն սահմանափակվում միայն դատաիրավական ոլորտով, այլ տարածվում են պետական կառավարման գրեթե բոլոր ոլորտների վրա:

Կողմերն ամփոփել են համատեղ ջանքերով իրականացված և ընթացող ծրագրերն ու նախարարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների օրակարգը: Մասնավորապես ընդգծվել է համատեղ ձեռքբերումներն օրենսդրական դաշտի բարեփոխումների և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ոլորտում, անդրադարձ է կատարվել Պրոբացիայի ծառայության այլընտրանքային խափանման միջոցների՝ տնային կալանքի և վարչական հսկողության ինստիտուտների ներդրման, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ներդրման, թվայնացման օրակարգի և մի շարք այլ ուղղությունները: Առանձնակի անդրադարձ է կատարվել «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների համար» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրին, և դրա բացառիկ կարևորությանը ընթացիկ դատաիրավական բարեփոխումների գործընթացում:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (ՀԸԳՀ), դրա շրջանակներում համագործակցության ընդլայնման և վերահսկողական մեխանիզմների ամրապնդման հարցերին: Այս համատեքստում նախարարն ու դեսպանը քննարկել են հետագա քայլերը, մասնավորապես՝ ՀԸԳՀ Կոմիտեի և Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի հերթական նիստերի կազմակերպման հարցերը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան