Ավելին 4 տարի առաջ - 16:58 31-10-2021

Ուելսում 6 հազար հրեշտակ են կախել՝ ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի

Ուելսում հրեշտակների 6 հազար արձանիկներ են հայտնվել եկեղեցիներից մեկում։ Դրանք խորհրդանշում են տարածաշրջանում կորոնավիրուսից մահացած մարդկանց։ Արտասովոր այս տեղադրումը կարելի է դիտել Ռեքսեմի Սուրբ Ջայլսի տաճարում:

Քահանայի և ծխականների անսովոր ցուցահանդեսը ոգեշնչվել է 15-րդ դարի երաժշտական ​​հրեշտակներից՝ փորագրված եկեղեցու փայտե տանիքին: Արձանիկները պատրաստված են նոր կամ վերամշակված թղթից, բրդից և այլ նյութերից։ Եվ սա նույնպես խորհրդանիշ է՝ ըստ տաճարի վանահայր Ջեյմս Տաուտի. «Այս հրեշտակները վկայում են, որ մահ չկա: Մենք պարզապես վերածնվել ենք հավերժական կյանքի համար»:

Հրեշտակները տաճարի աշտարակում կկախվեն Ամանորից առաջ։ Վերապատվելի Տաուտը հայտարարել է, որ իրենք մաս են կազմում հրեշտակների տոնին, որը սկսվելու է կիրակի օրը։ Ժամանակն է, որ յուրաքանչյուր մարդ անդրադառնա անցած մեկուկես տարվա իրադարձություններին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»