Ներքին 2 տարի առաջ - 20:20 07-06-2024

Փաստաբանը 72-ամյա տատիկին վտարում էր՝ սեփական շահերից ելնելով, բայց միևնույն ժամանակ «հրեշտակ» էր ձևանում․ shamshyan.com

Մի քանի օր առաջ SHAMSHYAN.com-ը մի հոդված էր հրապարակել, որտեղ նկարագրել էինք, թե ինչպես են Նորք-Մարաշի իր տնից վտարում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 72-ամյա կնոջը։ Իրավիճակն այնքան ծանր էր, որ նույնիսկ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներն էին տարակուսած, թե ինչպես կարելի է վտարման ժամկետը չերկարացնել։

Սակայն իբր «գնորդի» փաստաբան Մելինե Զաքարյանը հեռախոսով հրահանգում էր ոչ մի դեպքում չդադարեցնել ծեր կնոջ վտարումը և գործը հասցնել մինչև վերջ։

Մեր հոդվածից հետո փաստաբան Մելինե Զաքարյանը հատուկ նամակ ուղարկեց, որտեղ «հիմնավորում էր», որ մեր գրածը սուտ է․

«Որևէ մեկը ինձ չի հայտնել,թե այդ տանը բնակվող տատիկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում կամ որ նրա կյանքը արդեն մազից է կախված։

Իրավաբանը նշել է, որ որպես կոլեգա ևս 7 օրով հետաձգվի վտարումը, տվել եմ բացասական պատասխան, քանի որ վարքագծի կանոնագիրքը պարտադրում է գործել ի շահ վստահորդի, ինչպես և վարվել եմ», - գրել էր փաստաբանը։

Սակայն SHAMSHYAN.com-ի փոքրիկ հետաքննությունը ցույց տվեց, որ տունը գնել է Վահրամ Պավլուշայի Զաքարյանը, ով ոչ ավել, ոչ պակաս փաստաբան Մելինե Զաքարյանի հայրն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով