Մամուլ 4 տարի առաջ - 14:44 29-10-2021

Քննչականը Սյունիքում տեռոր է անում․ 1500 աշխատող մնալու է սոված․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Սյունիքի մարզի քննչականի աշխատակիցները Սյունիքում գործող «Աժդանակ» ՍՊԸ-ի 25-30 բեռնատար մեքենաները ցանկանում են կապարակնքել ու տանել։

«Աժդանակը» բեռնափոխադրող ընկերություն է, ԶՊՄԿ-ի հետ էլ է աշխատում, մեծ թվով աշխատողներ ունի։ Կապանի ՏԻՄ ընտրություններից առաջ իշխանությունները բեռնափոխադրող ընկերության շուրջ 1500 աշխատողներին հասկացնել են տալիս, որ ընտրելուց առաջ լավ մտածեն, թե ում օգտին են քվեարկելու։ Ընկերությունում մեծ թվով կապանցիներ են աշխատում, տնօրենն էլ քաղաքապետ Գևորգ Փարսյանի մտերիմներից է։ Հրապարակը զրուցել է ընկերության ներկայացուցիչ Դավիթ Համբարձումյանի հետ, Հրապարակի հետ զրույցում նա ասաել է, որ քննչականի «հարձակման» պատճառը ամիսներ առաջ աշխատակիցներից մեկի վնասվածք ստանալն է․

«Օգոստոս ամսին հարուցված ինչ-որ գործի շրջանակներում, մեքենայի վարորդի հետ դեպք է պատահել, վարորդը վնասվածք է ստացել, բուժումը նորմալ արել են, ոչ մի պրոբլեմ չկա, մարդը վերադարձել է բնականոն կյանքի, այդ մեքենան կապարակնքել, տարել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Հիմա 2-3 ամիս հետո եկել են, ուզում են ողջ ձեռնարկության 25-30 մեքենաները կապարակնքեն և տանեն այն դեպքում, երբ, պատկերացրեք, ամեն մեքենան 4 հերթափոխով է աշխատում, և ձեռնարկությունը կանգնում է, չի աշխատելու, և 1500 ընտանիք մնալու են անգործ, սոված ու ծարավ։ Լոգիկան ո՞րն է, հասկացանք՝ մի մեքենայի հետ է խնդիրը, տարեք, 25-ից 30 մեքենան ո՞ւր եք տանում, ինչի՞ համար։ Հիմա աշխատողները դուրս են եկել, ասում են, որ եթե այդպիսի բան անեք, ճանապարհ ենք փակելու, ընդհուպ մինչև վերջին բանը անելու ենք, տուն ենք պահում, ընտանիք ենք պահում, այս ի՞նչ եք անում։ Ոչ միայն ԶՊՄԿ-ի, ընկերությունը հողային աշխատանքների, բեռնափոխադրումների ծառայություններ է մատուցում, ԶՊՄԿ-ի համար, ցանկացած ձեռնարկության համար։ Այս կազմակերպության աշխատատեղերով 1500 ընտանիք է պահվում։ 44-օրյա պատերազմի ժամանակ ընկերությունը կանգնած է եղել պատերազմի ակունքներում ամեն ինչով՝ իր տեխնիկաներով և ամեն ինչով, հիմա եկել եք էս ձեռնարկությանը ի՞նչ եք ուզում անել, դրա մասին է խոսքը»,- ասաել է Համբարձումյանը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան