Ավելին 4 տարի առաջ - 22:59 28-10-2021

Ադրբեջանում թույլատրել են կորոնավիրուսի դեմ չորրորդ դեղաչափով պատվաստումները

Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ դեղաչափը կարող է կիրառվել բժշկի առաջարկությամբ՝ հաշվի առնելով քաղաքացու առողջական վիճակը։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալությանը։
«Երկու դեղաչափով պատվաստումից վեց ամիս անց հնարավոր է խթանող՝ բուստերային դեղաչափ ստանալ (վերապատվաստում): Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժիններից վեց ամիս անց օրգանիզմի դիմադրողականությունը թուլանում է այս վիրուսի նկատմամբ, ուստի խորհուրդ է տրվում երրորդ (խթանիչ) դեղաչափը: Բժշկի առաջարկությամբ և հաշվի առնելով քաղաքացու առողջական վիճակը՝ կարող է ներարկվել նաև պատվաստանյութի չորրորդ դեղաչափը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան