Արտաքին 4 տարի առաջ - 18:38 28-10-2021

Ռուսաստանում առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է  COVID-19-ի ավելի քան 40 հազար դեպք

Ռուսաստանում հոկտեմբերի 28-ի առավոտյան հայտնաբերվել է COVID-19 վարակի 40.096 նոր դեպք։ Սա համավարակի սկզբից ի վեր օրական նոր առավելագույնն է: Տվյալները տրամադրում է հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը՝ հաշվի առնելով բռնակցված Ղրիմը։

Վերջին օրը մահացել է կորոնավիրուսով վարակված 1159 պացիենտ: Սա նաև առավելագույնն է համավարակի ամբողջ ընթացքում։ Հոկտեմբերի սկզբից մահացության առավելագույն ցուցանիշը թարմացվել է արդեն 19-րդ անգամ։ Ամենից շատ մահացել են Մոսկվայում՝ 95, սա առավելագույն ցուցանիշն է հուլիսի 27-ից ի վեր։

COVID-19-ի հիվանդացությունն ու մահացությունը կտրուկ սկսել են աճել սեպտեմբերի կեսերից։ Հոկտեմբերի կեսերին Ռուսաստանում ամբողջ համավարակի ընթացքում առաջին անգամ հայտնաբերվել է վարակի օրական ավելի քան 30 հազար նոր դեպք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան