Արտաքին 4 տարի առաջ - 14:18 11-11-2021

Գերմանիայում գրանցվել է հակառեկորդ. կորոնավիրուսի ավելի քան 50 հազար նոր դեպք՝ մեկ օրում

Գերմանիայում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 50 հազար նոր դեպք։ Սա ամենաբարձր ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր։

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է կորոնավիրուսի 50.196 նոր դեպք։ Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ բռնկումը կապված է բնակչության պատվաստումների ցածր մակարդակի հետ՝ այս պահին երկրում պատվաստված է բնակչության 67%-ը։

Հիվանդացության ամենամեծ աճը գրանցվել է Սաքսոնիայում, Բավարիայում և Բեռլինում։ Այս մարզերում լրացուցիչ սահմանափակումներ են մտցվել չպատվաստված անձանց համար։ Մասնավորապես, նրանց արգելվում է այցելել ռեստորաններ, բարեր, մարզական կենտրոններ և վարսավիրանոցներ:

Ընդհանուր առմամբ համավարակի սկզբից ի վեր Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 4,83 միլիոն դեպք։ Հիվանդությունը խլել է 97,5 հազար մարդու կյանք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով