Մամուլ 4 տարի առաջ - 09:22 28-10-2021

Արթիկի գործող քաղաքապետը Փաշինյանի հետ որևէ առնչություն ունենալ չի ցանկացել․ Փաստ

«Ինչպես երևում է, գործող իշխանությունների վիճակը, շատ մեղմ ասած, այնքան էլ լավ չէ մի շարք համայնքներում՝ կապված առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունների հետ: Որոշ տեղերում նրանք այդպես էլ «մրցակցային» թեկնածու չեն գտնում, որոշ տեղերում հենց սկզբից ակնհայտ պարտված են, որոշ տեղերում էլ քննարկվող թեկնածուները հրաժարվում են ճանապարհ անցնել Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական ուժի հետ: Վերջինների թվում է նաև Արթիկը:

Նախորդ համարներից մեկում «Փաստը» գրել էր, որ իշխանությունները, տեսնելով, թե ինչպես պարտվեցին Գյումրիում և Գորիսում, Արթիկում փորձում են ոչ թե միանգամից կենտրոնանալ մեկ թեկնածուի վրա, այլ առաջնորդվել «ցանցային» մեթոդով։ Նշել էինք նաև, որ թեկնածուներից առաջինն Արթիկի գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանն է։ Երեկ ՔՊ-ն հայտարարեց, որ իրենց ցուցակը գլխավորելու է Անան Ոսկանյանը: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, Վարագյանը հրաժարվել է գլխավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, այսինքն՝ դառնալ Արթիկի քաղաքապետի՝ «փաշինյանական» թեկնածու:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա ասել է, որ ցանկություն չունի որևէ առնչություն ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի դեռ մեր տղաները, այդ թվում՝ արթիկցի, գերեվարված են մնում Ադրբեջանում: Մխիթար Վարագյանը, մեր տեղեկություններով, կմասնակցի Արթիկի ավագանու ընտրություններին, սակայն առանձին դաշինքով, որի ստեղծման ուղղությամբ ներկայումս բանակցություններ են տարվում»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով