Արտաքին 4 տարի առաջ - 21:24 27-10-2021

Էրդողանը փորձում է ստուգել Հայաստանից եկող հետպատերազմյան ազդակները

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, թուրքական մամուլն անդրադարձել է բրիտանական «Financial Times» թերթում հրապարակված մի հոդվածի, որտեղ խոսվում է «Հայաստանի գլխավոր թշնամի Թուրքիայի կողմից Հայաստանին մեկնված ձեռքի» մասին:

Ըստ հոդվածի հեղինակի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արցախյան պատերազմից հետո փորձում է ստուգել Հայաստանից եկող ազդակները:

Բրիտանական հեղինակավոր թերթը նշում է, որ Էրդողանը վերջին շաբաթներին հայտարարել է, որ կարող է աշխատել Հայաստանի հետ «հարաբերություններն աստիճանաբար կարգավորելու ուղղությամբ»: Նա ընդգծել է, որ Հայաստանը նույնպես պատրաստակամ է։

Ըստ հրապարակման՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «առանց նախապայմանների» բանակցությունների պատրաստակամություն է հայտնել։

Չնայած դրական ազդակներին՝ հիշեցվել է Հայոց ցեղասպանության խնդրի մասին այն շեշտադրմամբ, որ «թեև առևտրի և դիվանագիտության առումով սառույցը կհալվի, բայց լիարժեք հաշտեցման հավանականությունը շատ քիչ է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»