Արտաքին 5 տարի առաջ - 16:16 19-05-2021

Հետպատերազմյան ճգնաժամ վրացական ձևով

Հետպատերազմյան երկրներում ճգնաժամային իրականությունը մյուս անխուսափելի փուլն է, որից անմասն չի մնացել նաև Վրաստանը:

2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմը Վրաստանում նոր քաղաքական ցնցումներ առաջացրեց:

Հետպատերազմյան Վրաստանում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել ոչ միայն մայրաքաղաքի, այլև մյուս խոշոր բնակավայրերի փողոցներն ու հրապարակները և պահանջում էին Սահակաշվիլու հրաժարականը:

Վրաց ընդդիմությունը սա ներկայացնում էր որպես համաժողովրդական պահանջ և սպառնում էր այնքան երկար շարունակել հանրահավաքային պայքարը, մինչև նախագահ Սահակաշվիլին կամովին հրաժարական տա և հեռանա:

Սահակաշվիլին ցուցարարների պահանջին ընդառաջ չէր գնում և այն մերժում էր: Փոխարենն ընդդիմությանն առաջարկել է երկխոսություն այլևայլ հարցերի, այդ թվում՝ հնարավոր սահմանադրական փոփոխությունների և վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ:

Եթե մինչ այս պահը դեռ ակամայից համեմատությունները չեն սկսվել ներհայաստանյան իրականության հետ, ապա հիմա դրա իսկական ժամանակն է, քանի որ ընդդիմությունն անհապաղ նախագահի այս կեցվածքը պիտակավորեց որպես «վախկոտություն», որն ափսոսանքի է արժանի:

«Սահակաշվիլին ավելի շուտ պետք է հեռանար՝ արդեն օգոստոսյան պատերազմում կրած խայտառակ ձախողումից հետո: Իսկ եթե շարունակի համառել, ապա բացառված չէ, որ իրադարձությունները դուրս գան վերահսկողությունից, բախումներ սկսվեն, արյուն հեղվի»,- այսպես էր հնչում վրացական ընդդիմության կոչը:

Վրացիները չեն խուսափել այդ փուլում նաև «ներկաներ-նախկիններ» համեմատությունից. Շևարդնաձեն, համենայն դեպս, ընդմիշտ կմնա ժողովրդի երախտապարտ հիշողության մեջ որպես մի քաղաքական գործիչ, որ իշխանությունից հեռացավ առանց արյուն թափելու, առանց տարածքային կորուստների:

Այդ ընթացքում Սահակաշվիլու արդարանալու բոլոր փորձերն առնվազն քաղաքական միամտություն էին, անլրջության դրսևորում:

Վրացական հասարակության համար հստակ էր, որ Վրաստանը, մանավանդ Սահակաշվիլու գլխավորությամբ, չի կարողանա երբևէ լուծել այդ խնդիրը:

Ոչ ոք այլևս հանուն Վրաստանի ամբողջականության հեքիաթի սեփական «գլուխը ցավի» տակ չի դնի: Միգուցե քարոզչական աղմկարարությունը դեռ շարունակվի, միգուցե համաշխարհային հանրությունը դեռ ձեռնպահ մնա անկախությունները ճանաչելուց, բայց այդպես երկար կամ անվերջ չի շարունակվի: Վաղ թե ուշ երկու նորանկախ պետությունների՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի հայտնվելը քաղաքական քարտեզի վրա կդառնա կատարված փաստ:

Միխայիլ Սահակաշվիլին Վրաստանի պատմության մեջ կմնա որպես մի գործիչ, որն ամենամեծ վնասը հասցրեց Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման երազանքին և անհեռատեսություն դրսևորեց մի շատ վտանգավոր խաղ սկսել գերտերությունների հետ՝ հաշվի չառնելով, որ գերտերությունները վստահելի հենարան չլինելու վատ սովորություն ունեն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում