Արտաքին 4 տարի առաջ - 17:47 27-10-2021

Իրանը պատրաստ է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հետ բանակցություններ վարել միջուկային գործարքի շուրջ. PressTV

Իրանի իշխանությունները պատրաստ են բանակցություններ վարելու իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդել է PressTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով մի աղբյուր:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Իրանը Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային և Գերմանիային առաջարկել է իրենց ներկայացուցիչներին ուղարկել Թեհրան կամ իրանցի դիվանագետներին ուղարկել այդ երեք երկրների մայրաքաղաքներ:

Նշվում է, որ իրանական կողմն այս պահին որևիցե պատասխան չի ստացել: Սպասվում է, որ Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին հոկտեմբերի 27-ին Բրյուսելում բանակցություններ կվարի Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ, ԳՀՀՊ-ի շուրջ Համատեղ հանձնախմբի համակարգող Էնրիկե Մորայի հետ: Հոկտեմբերի 14-ին նրանք արդեն հանդիպում են ունեցել Թեհրանում, որի ընթացքում քննարկել են միջուկային գործարքին վերադառնալու խնդիրը, ինպես նաև համաձայնության են եկել Բրյուսելում շարունակելու կոնսուլտացիաները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան