Արտաքին 4 տարի առաջ - 22:24 26-10-2021

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը խոսել է ԱՄՆ-ի հետ թալիբների գործարքի մասին

Աֆղանստանում իշխանության զավթումը «Թալիբան» շարժման կողմից հնարավոր է դարձել «Թալիբանի» կողմից ԱՄՆ-ի հետ կնքված գործարքի արդյունքում՝ առանց այդ ժամանակ գործող աֆղանական իշխանությունների մասնակցության։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։

Մեծ Բրիտանիայի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ 2020 թվականին Քատարի մայրաքաղաք Դոհայում թալիբների ներկայացուցիչները համապատասխան խաղաղության համաձայնագիր են ստորագրել ԱՄՆ-ի հետ։ Հենց այս պայմանավորվածությունից հետո հնարավոր է դարձել ամերիկյան զորքերի դուրսբերումը Աֆղանստանից՝ թույլ տալով թալիբներին իշխանության գալ երկրում։

Ուոլեսն ընդգծել է, որ առանց պաշտոնական Քաբուլի ներկայացուցիչների մասնակցության՝ գործարքը դարձել է այն ժամանակվա Աֆղանստանի կառավարության կործանման ամերիկյան կողմի ճանաչման վկայությունը։ Սակայն ինչ վերաբերում է թալիբների ներկայացուցիչների հետ ԱՄՆ-ի շփումների ինտենսիվությանը, Ուոլեսը վերապահում է արել, որ տվյալ հարցի վերաբերյալ տվյալներ չունի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան