Արտաքին 4 տարի առաջ - 16:57 27-10-2021

Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան

Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան: Այս մասին նա գրում է Telegram-ի իր ալիքում։

«Մեկ ժամ առաջ թռա Թբիլիսի և այս ամբողջ ընթացքում անձնագրային հսկողության բածնում սպասում էի անձնագրիս կնիքին: Հենց նոր ինձ պաշտոնապես հայտարարեցին, որ ինձ արգելված է մուտք գործել Վրաստան։ Պատճառները չեն նշվել։ Ես դա միանշանակ կապում եմ այն ​​փաստի հետ, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն նախօրեին դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին՝ Ռուսթավիի բանտում Միխեիլ Սաակաշվիլիին իմ այցելությունը կազմակերպելու խնդրանքով։ Այն ամենը, ինչ տեղի է ունեցել, միջազգային սկանդալ է և խայտառակություն Վրաստանի իշխանությունների համար»,- գրում է նա:

«Միացյալ ազգային շարժման» անդամ, Քութաիսի քաղաքապետի թեկնածու Խատիա Դեկանոիձեն Facebook-ի իր էջում գրում է. «Այս պահին Վրաստանի օդանավակայանից արտաքսվում են ուկրաինացի լրագրող Գորդոնը և նրա կինը՝ Լեսյան, որը նույնպես լրագրող է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան