Արտաքին 5 տարի առաջ - 14:19 06-10-2021

Սաակաշվիլին բանտից նամակ է գրել լրագրող Գորդոնին

Վրաստանում ձերբակալված երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նամակ է գրել Դմիտրի Գորդոնին, որում նա երախտագիտություն է հայտնել ուկրաինացի լրագրողին և նրա կնոջը՝ Ալեսա Բացմանին, աջակցության համար: Նաև Օդեսայի մարզի նախկին ղեկավարը շնորհավորել է Բացմանին ծննդյան օրվա առթիվ:

Ինչպես հաղորդում է «Ստրանա.ua»-ն, Սաակաշվիլին իր ուղերձում նշել է, որ անժամկետ հացադուլ է հայտարարել: Նա մտադիր չէ այն ոչ մի պայմանով ընդհատել այնքան ժամանակ, քանի դեռ գտնվում է բանտում: Միաժամանակ նա նշել է, որ իր իրավիճակի վերաբերյալ մշտական ​​հիշեցումը կենսականորեն կարևոր է:

Նամակը Գորդոնին է ուղարկել Սաակաշվիլիի ընկերուհին՝ Գերագույն ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոն: Ավելի վաղ նա այցելել էր Ռուսթավիի բանտում գտնվող քաղաքական գործչին: Ուկրաինացի խորհրդարանականը պնդում է, որ Վրաստանի բնակիչները պետք է պաշտպանեն նախկին առաջնորդին:

Նա նաև պատմել է, թե ինչպես է անցել ուկրաինացի պատգամավորների հանդիպումը Վրաստանի նախկին նախագահի հետ: Ինչպես պարզվել է, սկանդալային քաղաքական գործիչը Ուկրաինային արտահանձնվելու իր համաձայնությունը տվել է պատգամավորներին այն դեպքում, եթե իր վրայից հանվեն բոլոր մեղադրանքները: Այժմ իրավիճակը կախված է դիվանագիտական ​​բանակցությունների ընթացքից և այս իրավիճակում Ուկրաինայի դիրքորոշումից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»