Արտաքին 4 տարի առաջ - 11:59 27-10-2021

Լավրովին Նորվեգիայում «վիսկիի զամբյուղ» են նվիրել

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բարենցա-Եվրաարկտիկական տարածաշրջանի խորհրդի նախարարական նստաշրջանի շրջանակում հոկտեմբերի 26-ին նորվեգական Տրոմսոյում հանդիպել է Նորվեգիայի Արկտիկական համալսարանի (UiT) ռեկտոր Դագ Ռունե Օլսենի հետ, իր Telegram-ալիքում հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Լավրովին հիշարժան նվերներ են հանձնվել. սկանդինավյան դիցաբանության պատկերներով կապույտ ապակուց սկահակ, ինչպես նաև «Ռուսաստանի և Նորվեգիայի մերձեցումը 1814-1917 թվականներին» գիրքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սերգեյ Լավրովը, ընդունելով հուշանվերը, կատակել է. «Սա վիսկիի՞, թե՞ ջրի համար է»։

«Ջրի համար չէ: Վիսկիի համար է»,- պատասխանել է Դագ Ռունե Օլսենը:

Ավելի վաղ լրատվամիջոցները բազմիցս գրել են, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարը ալկոհոլային խմիչքներից նախընտրում է հատկապես վիսկին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»