Արտաքին 4 տարի առաջ - 21:03 26-10-2021

Ստամբուլի քաղաքապետարանը մերժում է փողոցներից մեկն վերանվանել օսմանյան բանակի հայազգի վառոդապետ Հովհաննես Տատյանի անունով

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, 2008 թվականից իր վեր Ստամբուլի քաղաքապետարանը մերժում է Բաքըրքյոյի Զեյթինլիք թաղամասում գտնվող փողոցներից մեկն վերանվանել օսմանյան բանակի հայազգի վառոդապետ Հովհաննես Տատյանի անունով։ Չնայած հենց այդ փողոցում են գտնվում Տատյանի կողմից կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին և Տատյան (Տատեան,Դադյան) վարժարանը՝ քաղաքապետարանը պնդում է, որ փողոցը պետք է կրի «Մաբեթ» անունը։

Նշյալ եկեղեցու և Տատյան դպրոցի ղեկավար Մեսութ Օզդեմիրը թուրքական «Medyascope»-ի հետ զրույցում, անդրադառնալով օսմանյան բանակում Տատյանի ունեցած ավանդին, նշել է․ «Տատյան Էֆենդին այն անձն է, որը ծառայել է օսմանյան պետությանն ու Թուրքիայի Հանրապետությանը։ Շատ տխրեցուցիչ է, որ ընդամենը մի փողոց Տատյան Էֆենդիի անունով կոչելը շատ է համարվում։ Ստացվում է, որ մենք խոչընդոտում ենք, որ պատմական արժեքը փոխանցվի գալիք սերունդներին։ Հետևաբար հնարավոր չէ չտխրել»։

Այդ փողոցի բնակիչները ևս պնդում են, որ այն պետք է մնա Տատյան անվանումով, քանի որ այդտեղ է գտնվում նույնանուն վարժարանը և, ի վերջո, Հովհաննես Տատյանն արժանի մարդ է եղել, որը պայքարել է իրենց երկրի համար։

Ո՞վ է Հովհաննես Տատյանը

Նա ծնվել է 1799 թվականին։ Կարևոր պաշտոններ է զբաղեցրել օսմանյան բանակում։ Ռազմադյունաբերության ոլորտում ունեցած հաջողություններից հետո Տատյանը նշանակվել է վառոդապետ։

Հովհաննես Տատյանին է պատկանում հրացանի փողի երկաթները ծակելու և մետաղի արտաքին շերտը ողորկելու մեքենայի գյուտը: Տիրապետելով հունարեն, ֆրանսերեն, իտալերեն, լատիներեն լեզուներին, ինչպես նաեւ գրաբարին՝ նա կատարում է բազմաթիվ գիտական նշանակություն ունեցող թարգմանություններ: Մահացել է 1869 թվականին։ Նրա աճյունն ամփոփված է իր կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան