Ներքին 4 տարի առաջ - 17:35 02-02-2022

Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի Լևոն Ներսիսյանի անունով

Երեւան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվել Երևանի քաղաքի փողոցներից մեկը անվանափոխելու նախագիծ:

Առաջարկվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հրաչյա Ներսիսյան փողոցից դեպի Ավետիս Ահարոնյան փողոց ձգվող ճանապարհահատվածն անվանակոչել գրականագետ, դերասան և ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի դոցենտ Լևոն Ներսիսյանի անվամբ՝ «Լևոն Ներսիսյան փողոց»:

«Ս.թ. դեկտեմբերի 24-ին նշվում է Լևոն Ներսիսյանի 90-ամյա հոբելյանը: Լևոն Հրաչյայի Ներսիսյանը (1931-1999թթ.), ունենալով մեծ ավանդ գրականագիտության եւ գեղագիտության զարգացման ոլորտում, ինչպես նաև տաղանդավոր դերակատարմամբ հանդես գալով «Երկունք», «Ապրիլ», «Երջանկության մեխանիկա», «Վերածնունդ» ֆիլմերում, միևնույն ժամանակ անջնջելի հուշեր է թողել ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում իր դասախոսություններին երբևէ մասնակցած սերունդների մոտ: Բանավոր խոսքի արտիստական բարձր վարպետությամբ անցկացվող նրա դասախոսություններին ներկա էին լինում ոչ միայն ռոմանագերմանական ֆակուլտետի, այլ ԵՊՀ այլ ֆակուլտետների, նույնիսկ՝ այլ բուհերի ուսանողները»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան