Արտաքին 4 տարի առաջ - 10:10 26-10-2021

Սննդաբան Ագարվալն անվանել է ձու ուտելու ամենաօգտակար տարբերակը

Հնդիկ սննդաբան Նմամի Ագարվալը նշել է ձու ուտելու իդեալական տարբերակը, հաղորդում է The Times of India-ն:

Նա նշել է, որ մարդու օրգանիզմում սպիտակուցների, ճարպերի և կալորիաների ճիշտ հավասարակշռությունն ապահովվում է ձվի սպիտակուցի և դեղնուցի միասին ուտելու դեպքում։ Ըստ Ագարվալի, սննդանյութերի մեծ մասը գտնվում է դեղնուցի մեջ: Նա խորհուրդ է տվել ձուն այնպես տապակել, որ դեղնուցը պահպանի իր ձևը և լինի վերևում, այսինքն՝ սպիտակուցի վրա։

Մասնագետը նաև նշել է, որ այս մթերքը օգնում է բարձրացնել «լավ» խոլեստերինի կամ բարձր խտության լիպոպրոտեինների մակարդակը։ Դրանց բարձր կոնցենտրացիան նվազեցնում է աթերոսկլերոզի, ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների ռիսկը։ Ձուն նաև օգտակար է տեսողության համար, քանի որ այն վիտամին A է պարունակում: Ամեն օր ձու ուտելու դեպքում արյան մեջ կբարձրանա զեաքսանտինի և լյուտեինի մակարդակը, որը նվազեցնում է մակուլյար դեգեներացիայի և կատարակտի վտանգը, ասել է սննդաբանը:

Մեկ ձուն պարունակում է 125.5 մմ խոլին (վիտամին B4), որը կազմում է օրական պահանջարկի մոտ մեկ չորրորդը: Այն օգտակար է սրտի և ուղեղի առողջության համար և օգնում է կարգավորել հիշողությունը և տրամադրությունը, հավելել է Ագարվալը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով