Ավելին 4 տարի առաջ - 19:59 21-02-2022

Սննդաբան Հարիս-Պինկուսը նշել է լավագույն նախաճաշը շաքարախտով հիվանդների համար

Սննդաբան, «Nutrition Starring You»-ի հիմնադիր Լորեն Հարիս-Պինկուսը պատմել է, թե որոնք են նախաճաշի լավագույն տարբերակները շաքարախտով և նախաշաքարախտով հիվանդ մարդկանց համար: Հիմնական գործոնը, նրա խոսքով, սպիտակուցների, ճարպերի և մանրաթելերի հավասարակշռությունն է:
Ինչպես գրում է Eat This, Not That պորտալը, մասնագետը նշել է նախաճաշի իր սիրելի տարբերակը՝ հատապտուղներով վարսակի շիլա: Բացի այդ, պետք է ավելացնել սպիտակուցներով հարուստ սննդամթերք, օրինակ՝ հունական մածուն, որը պարունակում է նաև պրոբիոտիկներ, որոնք բարելավում են աղիքների առողջությունը: «Սա նույնպես կարևոր դեր է խաղում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը վերահսկելու գործընթացում»,- պարզաբանել է սննդաբանը։
Նաև պետք է սննդակարգում ներառել առողջ ճարպեր՝ մոնոչհագեցած և պոլիչհագեցած:
Առողջ ճարպեր կան պնդուկի, նուշի, դդմի սերմերի, կտավատի և ավոկադոյի մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան