Մամուլ 4 տարի առաջ - 08:40 26-10-2021

Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի՞ Հայաստան․ Հրապարակ

«Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողովը դեռ չի ձեւավորվել։ Սիրադեղյանի այրուց՝ Ռուզան Տոնոյանից, հետաքրքրվեցինք` արդյոք այդ հարցը քննարկե՞լ են ընտանիքին այցելության եկած Նիկոլ Փաշինյանի հետ։ «Ոչ, որովհետեւ այս պահին դա կարեւոր չէ»։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այս պահին դեռ պարզ չէ անգամ Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան տեղափոխելու հարցը։ «Իրավական առումով խնդիրներ կան։ Զբաղվում ենք այդ հարցով։ Ոչինչ չեմ կարող ասել ժամկետների մասով»,- ասաց Ռուզան Տոնոյանը։

Ի դեպ, լուրեր կային, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սիրադեղյանի ծննդավայրը` Կոթի, սակայն Վանո Սիրադեղյանի որդուց` Խաչատուր Սիրադեղյանից տեղեկացանք, որ երեւանյան տուն է այցելել»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով