Արտաքին 4 տարի առաջ - 23:03 25-10-2021

Թուրք լրագրողը Էրդողանին հիշեցրել է Սորոսի հետ հանդիպումների մասին (լուսանկարներ)

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցրել են «Բաց հասարակություն» կազմակերպության հիմնադիր, միլիարդատեր Ջորջ Սորոսի հետ ջերմ հարաբերությունների մասին:

Այն բանից հետո, երբ Էրդողանը «սահմանադրական կարգը տապալելու» ու «լրտեսության» մեջ մեղադրվող և 4 տարի կալանքի տակ գտնվող հասարակական գործիչ, գործարար Օսման Քավալային անվանել էր «Սորոսի մնացուկ», «Թուրքիայում Սորոսի մասնաճյուղ», թուրք լրագրող Բարըշ Փեհլիվանը որոշել է Էրդողանին հիշեցնել նրա «սորոսական անցյալը»:

Լրագրողը հրապարակել է Էրդողանի և Սորոսի համատեղ լուսանկարները: Դրանցից մեկը արվել արվել 2003թ. Դավոսում հանդիպման ժամանակ, մյուս 2 լուսանկարներն արվել են 2005թ. Դավոսում և Անկարայում: Լրագրողն ընդգծել է, որ այս հանդիպումների մասին հանրության քիչ բան է հայտնի:

Այդ լուսանկարներում Էրդողանի և Սորոսի կողքին երևում են Թուրքիայի ֆինանսների նախկին նախարար Քեմալ Ունաքըթանը, այդ պաշտոնը այլ ժամանակահատվածում ստանձնած, իսկ այժմ ընդդիմադիր գործիչ Ալի Բաբաջանը, ԵՄ հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը, ֆինանսների նախկին փոխնախարար Աբդուլլաթիֆ Շեները:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի