Արտաքին 5 տարի առաջ - 22:05 15-06-2021

Թուրք լրագրողը մեկնաբանել է Բայդենի առաջ խոնարհված Էրդողանի լուսանկարը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումից հետո միջազգային մամուլում ակտիվորեն սկսեց տարածվել մի լուսանկար, որտեղ Էրդողանը խոնարհվում է Բայդենի առաջ։
Թուրք գրող և լրագրող Մուրաթ Յեթքինը, անդրադառնալով լուսանկարի պատմությանը, պնդում է, որ Թուրքիայի նախագահը չի խոնարհվել Բայդենի առաջ, իսկ լուսանկարը պարզապես անհաջող կադրի շահարկում է: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

«Հանդիպման ժամանակ Բայդենը մոտեցավ Էրդողանին և քովիդի կանոններին համապատասխան՝ բռունցքը մեկնեց բարևելու համար։ Իսկ Էրդողանը անսպասելիությունից չհասցրեց ոտքի ելնել և նստած տեղից մեկնեց բռունցքը։ Ահա, այդպես է առաջացել այդ լուսանկարը։
Մինչդեռ արևմտյան մամուլը այնպես է օգտագործում Էրդողանի՝ իբրև թե Բայդենի առաջ «խոնարհված» լուսանկարը, կարծես դրանով ցանկանում են Էրդողանին ցավ պատճառել», - գրում է թուրք լրագրողը։

Հոդվածի հեղինակը հիշեցրել է նմանատիպ մեկ այլ միջադեպ, երբ Թուրքիայի նախկին վարչապետ Բյուլենք Էջևիթի հետ զրույցի ընթացքում Բիլլ Քլինթոնը չափազանց բարձրահասակ չերևալու համար հենվել էր բազմոցին։ Այդ տեսարանը պատկերող լուսանկարը թուրք ազգայնական–պահպանողական քաղաքական գործիչների կողմից խիստ քննադատության էր արժանացել։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով