Ներքին 4 տարի առաջ - 21:24 25-10-2021

Ո՞նց կարելի է էդքան «դուխով» լինել, մի քիչ դոզան «թուլացրեք», դուք էլ հետը թուլացեք․ Բաբկեն Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՄԻՊ-ի հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ահազանգ է ստացվել, որ ադրբեջանցի զինծառայողները Տեղ խոշորացված համայնքի Կոռնիձոր գյուղից բնակչի 107 ոչխար ու 5 այծ են գողացել։ Այսօր Տեղի ՔՊ-ական համայնքապետը հայտարարում է, թե նման բան չկա, թուրքը չի մտել Կոռնիձոր գյուղ, անասունը անցել է իրենց սահմանը, նրանք էլ տարել են։

Առանց վերադասների «դաբրոյի»` ՔՊ-ական համայնքապետը դժվար մեղադրեր ՄԻՊ Թաթոյանին սխալ հայտարարություն անելու մեջ, իսկ որ ՄԻՊ-ը վաղուց է հայտնվել նիկոլիզմի թիրախում` գաղտնիք չէ։

Լավ, ենթադրենք ՄԻՊ-ը սխալ տեղեկատվություն է հայտնել, ենթադրենք, բա սրանք չեն մտածում, որ վաղը ադրբեջանցիք գան ու մերոնցից էլի անասուն տանեն, ու նույն ՄԻՊ-ը հայտարարություն տարածի, ադրբեջանցիք միանգամից մատնացույց են անելու սրանց ու ասեն, թե տեսեք Հայաստանի իշխանություններն էլ են հերքում Հայաստանի ՄԻՊ հայտարարությունները։ Կարո՞ղ է վախում եք «խաղաղության» դարաշրջանի պուսկը չլինի, դրա համար էլ ամեն ինչ պատրաստ եք տալու ու լռելու։

Ո՞նց կարելի է էդքան «դուխով» լինել, մի քիչ դոզան «թուլացրեք», դուք էլ հետը թուլացեք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան