Ներքին 4 տարի առաջ - 18:52 24-10-2021

Ամեն պահ ոտքի ելնելու անհրաժեշտություն կա․ Գեղամ Մանուկյան

Աժ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Բազմազբաղվածության պատճառով նոր անդրադարձա, որ պայքարի ընկերներիցս որոշների, նախկին զինակիցներիս, նիկոլապաշտների, հողատուների, դավաճանների, դավաճանների պաշտպանների ու արդարացնողների մեջ մի ընդհանուր տեսակետ է արմատավորվում, թե նոյեմբերի 9-ին ենք պատրաստվում հանրահավաք անել։ Արդեն սկսել են շրջանառել, որ հանրահավաքը միայն նոյեմբերի 9-ին է։

ՈՉ։ ԱՅԴՊԵՍ ՉԷ։

Ամեն պահ ոտքի ելնելու անհրաժեշտություն կա։ Միայն անկեղծ լինենք, ո՞վ է պատրաստ կոչին արձագանքել։ Ո՞վ կելնի փողոց։ Կելնի մինչեւ վերջ։ ԱՐԳԵԼԵԼՈՒ ցանկացած հողատվություն։ ԶԻՋՈՒՄ։ Սա է լինելու գլխավոր նպատակը։ Իշխան Սաղաթելյանն ուղղակի հաստատել էր ոչ պաշտոնական տեղեկությունը, որ նոյեմբեր 9-10-ի համար քաղաքապետարան հանրահավաքի եւ երթերի հայտ է ներկայացվել։ Չանե՞ր Դաշնակցությունը։ Բա ո՞վ աներ։ Թող անեին պոռոտախոսները։ ՄԵՆՔ արել ենք, որոշել էինք, անելու ենք։ Անելու ենք նաեւ մինչ այդ։ Թերեւս վաղը, մյուս օրը, հաջորդ օրը։ Բայց կմիանա՞ք։ Որոշումն ամեն մեկինն է։

Միայն ցանկացած չարախնդություն չի ընդունվելու, արդարացվելու։ Դա պարզապես փախուստի արդարացում է լինելու։ Հիմա էլ նկատում եմ որոշների գրառումները, որոնց անցած ամիսներին երբեք չեմ տեսել։

Ի դեպ, շուտով սկսվելու է անցնող ամիսների պայքարի մեր զինակիցներից 10 ընկերոջ դատավարությունը, որոնց մեղադրում են դատախազության դիմաց հավաքին հողատուին հայհոյելու համար։ ԼԱՎ են արել։ Էլի կասենք։ Դատվողների թվում որդիս էլ է։ ԸՆՏԱՆԻՔՈՎ ԵՆՔ այս ամենին մասնակցելու։

Կրկնում եմ՝ առանց նիկոլ ՀԱՅԱՍՏԱՆ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»