Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:02 19-07-2022

Իշխանությունն ամեն քայլափոխի թող չհպարտանա, որ իրենց վրա միջազգային ճնշում չկա. Գեղամ Մանուկյան

«Դիմադրություն» շարժումը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիաներ է կազմակերպել։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում ասաց. «ՄԱԿ-ի գրասենյակի մոտ մարդիկ եկել ու իրենց զորակցությունն էին հայտնում անազատության մեջ գտնվող տասնյակ քաղաքական բանտարկյալների, որոնցից շատերն ունեն նաև առողջական խնդիրներ։ Քաղաքացիներն այստեղ եկել են իրենց դիրքորոշումն արտահայտող պաստառներով։ Մեր պահանջն այն է, որ միջազգային հեղինակավոր այս կազմակերպությունը իր դիրքորոշումն արտահայտի քաղաքական հետապնդումների նկատմամբ ու կեցվածք որդեգրի, որ այս կառավարությունը, այս իշխանավորները ամեն քայլափոխի չկարողանան հպարտանալ, թե իրենց վրա միջազգային որևէ ճնշում չկա։ Այս մարդիկ եկել են այստեղ՝ հասկանալով, որ այս մարդու կառավարման տարիները Հայաստանում բերել են արյուն, բերել են արցունք ու հազարավոր մահեր։ Մահեր համաճարակից, պատերազմից, ցավոք, նաև մահեր՝ քաղաքական հետապնդումներից»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով