Արտաքին 4 տարի առաջ - 22:42 22-10-2021

Մակրոնն առաջարկել է միջազգայնացնել եվրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է եվրոն միջազգայնացնելու անհրաժեշտության մասին: Այդ մասին նա ասել է ԵՄ երկրների՝ Բրյուսելում կայացած ղեկավարների գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ: Հեռարձակումն իրականացվել է Ելիսեյան պալատի ֆեյսբուքյան էջում:

«Եթե մենք ցանկանում ենք մեր ընկերությունները պաշտպանել դոլարի արտատարածքային տարածությունից ... մենք պետք է մեծ չափով միջազգայնացնենք եվրոն», - ասում է Մակրոնը:

Նրա խոսքով՝ վերջին գագաթնաժողովում բարձրացվել են նաեւ առեւտրի հարցեր:

«Մեր առևտրային ռազմավարությունը կապված է մեր սոցիալական և կլիմայական նպատակների հետ ... Հետևաբար, պետք է լինեն կլիմայական, սոցիալական պահանջներ, մրցակցության հավասարության պահանջներ, մեր չափանիշներին համապատասխանություն, ներառյալ սանիտարական: Այդ պատճառով մենք բոլորս ցանկություն ենք հայտնել սկսել ԱՀԿ (Առևտրի համաշխարհային կազմակերպությու) բարեփոխումները», - ասել է Ֆրանսիայի առաջնորդը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ-ի համար սահմանել կանխիկ վճարումների ընդհանուր սահմանաչափ՝ 10 հազար եվրոյի չափով՝ փողերի լվացման դեմ պայքարի համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»