Արտաքին 3 տարի առաջ - 17:00 11-03-2023

Ուկրաինայում առաջարկել են Ռուսաստանը վերանվանել «Մոսկովիա». Մեդվեդևն ի պատասխան առաջարկել է Ուկրաինան վերանվանել «Խոզի Բանդերա Ռեյխ»

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Մոսկվան պետք է պատասխանի Կիևում քննարկվող այն նախաձեռնությանը, որով առաջարկվում է Ռուսաստանի անվանումը փոխել «Մոսկովիայի Դաշնության»։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Մեդվեդևը գրառում է կատարել իր տելեգրամյան ալիքում։

Մեդվեդևն ընդգծել է, որ այդ պարագայում Ուկրաինան պետք է վերանվանվի «Խոզի Բանդերա Ռեյխ»։ Վերջինս Ուկրաինայի նախագահին անվանել է «Կիևի գերագույն նացիստ»։ «Դե ի՞նչ ասես այս պարագայում։ Մեր պատասխա՞նը. իհարկե ո՛չ խոխլանդիա և, իհարկե, ո՛չ Մալոռոսիյա, միայն Schweinisch Bandera-Reich. Exakt (Շվեյնիշ Բանդերա Ռայխ, «Խոզի Բանդերա Ռեյխ, հենց այդպես»)», - գրել է ռուս պաշտոնյան։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վարչապետ Դենիս Շմիհալին հանձնարարել էր ուշադիր քննարկել Ռուսաստանը ուկրաիներենով «Մոսկովիա» անվանափոխելու հնարավորությունը։ Զելենսկին այս հանձնարարականը տվել էր ի պատասխան Ուկրաինայի նախագահականի կայքում հրապարակված միջնորդագրի, որը հավաքել էր 25800 ձայն։

Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ երկրի նախագահը պարտավոր է դիտարկել իր պաշտոնական կայքում ներկայացվող բոլոր խնդրագրերը, որոնք հավաքում են ավելի քան 25 000 ձայն։ Խնդրագրի նախաձեռնողը պնդել է, որ Ռուսաստանն իր ներկայիս անունով «գրավել է Կիևան Ռուսիայի պատմությունը», ուստի երկրի անվանափոխությունը միջազգային մակարդակով «տեղեկատվական հզոր քայլ» կլինի։

Նշենք, որ Ռուսաստանի տարածքի «Մոսկովիա» անվանումը արտասահմանյան աղբյուրներում օգտագործվել է 16-17-րդ դարերում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան