Խոսք 4 տարի առաջ - 16:11 22-10-2021

Ֆեդերիկո Մոնդելչի. «Հայկական երաժշտությունը տարբերվող է, երկնային»

Իտալացի հանրահայտ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին կրկին Երեւանում է՝ այս անգամ կատարելու է Ազնավուրի, Միքայել Թարիվերդիեւի եւ Նինո Ռոտայի գործերը: Լրագրողների հետ զրույցում հանրաճանաչ իտալացին ասել է, որ Հայաստանում յուրօրինակ որակ կա՝ հատկապես երաժշտության առումով, ինչն էլ իրեն մղում է ամեն անգամ սիրո խոստովանություն անել Հայաստանին եւ սեր տածել հայկական երաժշտության հանդեպ: «Օրինակ,Ֆելինիի ֆիլմերում հնչող Նինո Ռոտայի կինոերաժշտությունը շատ գեղեցիկ է, ինչը ես հաճույքով եմ նվագում: Ինչ վերաբերում է հայ կոմպոզիտորների՝ մասնավորապես Մանսուրյանի, Բաբաջանյանի կինոերաժշտությանը, այն ոչ միայն գեղեցիկ է, այլեւ ընդգծված հայկական շունչ ունի…Ընդհանրապես հայկական երաժշտությունը երկնային է, միշտ կապ ունի հոգեւորի հետ, այն տարբերվում է բոլորից»,-նշել է Մոնդելչին: Երաժիշտն ասել է, որ համերգային շրջագայությունների ժամանակ ծրագրերում մշտապես ներառում է հայ կոմպոզիտորների գործեր, որոնց մոնդելչիական մեկնաբանությունը ջերմ է ընդունվում եվրոպացի ունկնդրի կողմից: Մոնդելչին խորհուրդ է տալիս բոլորին՝ համբերատար լինել ոչ միայն երաժշտություն ստեղծելիս ու նվագելիս, այլեւ կյանքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով