Արտաքին 4 տարի առաջ - 18:52 21-10-2021

Լուկաշենկոն COVID-19-ը օնկոլոգիական հիվանդությունների դեմ դեղամիջոց է անվանել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ COVID-19-ը կարող է նպաստել քաղցկեղով հիվանդացության նվազմանը: Այս մասին հաղորդում է ռուսական «Առաջին» տեղեկատվականի Telegram-ալիքը:

Հոկտեմբերի 20-ին Բելառուսի ղեկավարն այցելել է Ն.Ն.Ալեքսանդրովի անվան Ուռուցքաբանության և բժշկական ճառագայթման հանրապետական ​​գիտագործնական կենտրոն, որտեղ և հանդես է եկել նման վարկածով:

«Ամենալավն այն է, որ իմ օգնական Կոսինեցը չի հակաճառում: COVID-19-ը այս փուլում ոչ միայն գրիպն է ճնշել, այսինքն՝ մարդիկ գործնականում գրիպով չեն հիվանդանում, այլև ուռուցքաբանները կասկածում են, որ ուռուցքային հիվանդություններն էլ են զգալիորեն նվազել, և ոչ այն պատճառով, որ մարդիկ չեն դիմում»,- ասել է Լուկաշենկոն:

Բելառուս բժիշկները կարող են ավելի հեշտությամբ բուժել կորոնավիրուսով վարակվածներին, քան քաղցկեղով հիվանդներին, ասել է նախագահը:

«Հավանաբար, ես ուրախ կլինեմ, եթե գրիպի նման լինի: Քանի որ մեզ համար ավելի հեշտ է բուժել COVID-ով հիվանդներին: Ձեզ համար է դժվար, բայց մեզ համար ավելի հեշտ է, քան քաղցկեղի դեպքում: Հետևաբար, Աստված տա, որ COVID-ը դեղամիջոց լինի քաղցկեղի դեմ»,- ասել է Լուկաշենկոն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»