Ներքին 4 տարի առաջ - 11:03 08-11-2021

Հայաստանում Covid-19-ի հետ մեկտեղ առկա է նաև սուր շնչառական հիվանդությունների բավականին մեծ աճ

Հայաստանում կորոնավիրուսի համավարակին զուգահեռ նկատվում է նաև սուր շնչառական վարակների մեծ աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

Նախարարը նախ նշել է, որ կորոնավիրուսի «դելտա» շտամը նաև որոշակի ծանր ընթացք է ունենում երեխաների մոտ: «Ցավոք սրտի, այս տարի ունենք ընդհանուր սուր շնչառական հիվանդությունների բավական մեծ աճ: Եթե անցյալ տարի կորոնավիրուսի հետ կապված ձեռնարկված սահմանափակող միջոցառումները բերել էին շարժերի կտրուկ նվազման, ինչն իր հերթին հանգեցրել էր այլ մանկական ինֆեկցիաների, վարակների մեծ նվազման, թե գրիպի, թե մնացած բոլոր հիվանդությունների առումով, ապա այս տարի ունենք համակցված իրավիճակ, մի կողմից սուր շնչառական վարակներն են, մյուս կողմից՝ կորոնավիրուսը»,-ասել է Ավանեսյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում