Ներքին 4 տարի առաջ - 13:30 19-10-2021

Ռուսական ընկերությունը շահել է Աջափնյակի մետրոյի կայարանի նախագծման մրցույթը

Երևանի քաղաքապետարանը հաստատում է այն տեղեկությունը, որ Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման մրցույթում հաղթել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ ընդգծելով, որ խոսքը ոչ թե կայարանի շինարարության, այլ նախագծման մրցույթը շահելու մասին է:

Թե ինչքա՞ն կտևեն կայարանի նախագծման աշխատանքները՝ քաղաքապետի մամուլի քարտուղարը դժվարացել է ասել՝ պարզաբանելով, որ գործընթացը ՀՀ կառավարությունն է իրականացնում, իսկ քաղաքապետարանը զուտ տեխնիկական միջնորդի դեր է խաղում գործընթացում:

Քաղաքապետի մամուլի խոսնակը մեկնաբանել է նաև այն հարցը, թե ըստ քաղաքապետարանի ծրագրերի՝ մոտավոր ե՞րբ է նախատեսվում շահագործման հանձնել Աջափնյակի մետրոյի կայարանը:

«Այդպիսի կոնկրետություն այդ հարցում դժվար է մտցնել: Գործընթացը առանց այդ էլ շատ է ձգձգվել: Բայց փաստն այն է, որ գործը, համենայն դեպս, ընթացքի մեջ է», - պատասխանել է Կարապետյանը:

«Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը ավելի վաղ հայտնել էր, որ կայարանի նախագծման աշխատանքները կտևեն մեկուկես տարի, սակայն եթե Հայաստանի կառավարությունը հավանություն տա առաջարկին՝ ընկերությունը ակտիվ և դիվերսիֆիկացված կաշխատի նախագծումը մի քանի փուլի բաժանելու և տարատեսակ շինարարական աշխատանքները սկսելու համար։

Միևնույն ժամանակ, ըստ Աբրամսոնի՝ «Մետրոգիպրոտրանսը» պատրաստ է 500 մլն դոլարի ներդրում անել ընդհանուր Երևանի մետրոպոլիտենի զարգացման մեջ:

Աջափնյակի մետրոյի կայարանը պետք է տվյալ վարչական շրջանը կապի «Բարեկամություն» կայարանի հետ և շահագործման դեպքում էապես կթեթևացնի երթևեկությունը քաղաքում:

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ներկայումս ունի 10 կայարան և ավելի քան 12 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ: Մետրոյի վագոնային պարկը բաղկացած է 45 վագոնից, շահագործվում է 33-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան