Ներքին 3 տարի առաջ - 14:45 29-08-2023

Ավինյանը վստահեցնում է՝ Աջափնյակի մետրոյի կայարանի շինարարությունը հաջորդ տարի կսկսվի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական հանդիպումների շրջանակում օգոստոսի 29-ին հանդիպել է Աջափնյակի բնակիչների հետ։

Հանդիպման ընթացքում Ավինյանը անդրադարձել է մետրոյի կայարանի կառուցմանը։

«Կոնկրետ գործուն քայլեր որևէ մեկը չի իրականացրել մետրոյի կայարանի կառուցման համար: Մենք առաջին անգամ՝ 2023 թ, Աջափնյակի մետրոյի իրական նախագիծ ենք պատվիրել։ Այդ նախագիծը պատրաստ կլինի այս տարվա վերջին, և այն կդնենք մրցույթի»,- նշել է Ավինյանը։

Աջափնյակի բնակիչների հետ հանդիպման ընթացքում քաղաքապետի թեկնածուն հիշեցրել է, որ իրենք իրականացրել են բոլոր այն ծրագրերը, որոնք երևանցիները պահանջել են իրենցից։

«Մարդը որ կոյուղի է քաշում, ասֆալտը քանդում է, հետո ասֆալտ անում։ Այո, մենք շատ դեպքերում արված աշխատանքը, որակից ելնելով, չենք ընդունում, և կրկին անել ենք տալիս։ Կասկած չունենաք, որ քաղաքապետարանն իր իսկ ծախսած գումարներին տեր է կանգնում, վստահ եղեք»,- ասել է Ավինյանը՝ անդրադառնալով փողոցների ասֆալտապատմանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»