Արտաքին 4 տարի առաջ - 10:47 19-10-2021

ԱՄՆ-ում հայտարարել են երկրի պետական պարտքի սահմանաչափը բարձրացնելու անհրաժեշտության մասին

ԱՄՆ -ի ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը նամակ է հղել կոնգրեսականներին, որում խոսել է պետական ​​պարտքի շեմը բարձրացնելու անհրաժեշտության մասին:

Յելենը Կոնգրեսին կոչ է արել միջոցներ ձեռնարկել «բարձրացնելու կամ կասեցնելու պարտքի սահմանաչափը, որպեսզի երկարաժամկետ վստահություն լինի, որ կառավարությունը կարող է կատարել իր պարտավորությունները»: Նախկինում ընդունված օրինագիծը՝ պետական ​​պարտքի սահմանը 480 մլրդ դոլարով բարձրացնելու մասին, նախարարը «ժամանակավոր հանգիստ» է անվանել:

Նա հավելել է, որ իր գերատեսչությունը ստիպված կլինի որոշակի արտակարգ միջոցառումներ ձեռնարկել մինչև դեկտեմբերի 3 -ը: Նախօրեին Յելենն ասել էր, որ Միացյալ Նահանգները կարող է ֆինանսական ճգնաժամի բախվել, եթե Կոնգրեսում օրենսդիրները մինչև դեկտեմբեր համաձայնության չգան սահմանաչափի հերթական բարձրացման շուրջ:

Հոկտեմբերի 14-ին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հավանություն տվեց ԱՄՆ կառավարության պարտքը 480 միլիարդ դոլարով ընդլայնելու օրինագծին: Բարձրացումը կարճաժամկետ միջոցառում է մինչև դեկտեմբերի 3-ը, երբ Սենատը պետք է որոշի պետական ​​պարտքի առավելագույն շեմը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում