Մամուլ 4 տարի առաջ - 09:39 19-10-2021

Քննիչ հանձնաժողովում փորձագետի անվան տակ փորձում են ներգրավել քաղաքական դեմքերի․ Տիգրան Աբրահամյան․ Իրավունք

«Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձեւավորելու ուղղությամբ ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանում որեւէ գործընթաց դեռեւս չկա: Սակայն, ինչպես նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, նույնիսկ չձեւավորված պայմաններում այն մոտեցումները, որոնք ներկայացված են եղել, եւ որոնք դրված են լինելու այդ հանձնաժողովի հիմքում, որեւէ ձեւով ընդունելի չեն` սկսած հանձնաժողովի անդամների համամասնությունից:

– Եթե հանձնաժողովը ձեւավորվի անվտանգության հարցերի հանձնաժողովի հիմքով, ապա իշխանությունն ունենալու է 7 ներկայացուցիչ, իսկ ընդդիմությունը` 4: Բնականաբար, այդ համամասնությամբ չի կարելի համարել, որ հնարավոր է արդյունավետ աշխատել։ Այս ձեւով այդ հանձնաժողովը որեւէ օբյեկտիվություն ապահովել չի կարող։ Էլ չեմ խոսում այն մասին, որ փորձագետի անվան տակ փորձում են ներգրավել անձանց, որոնք ոչ թե փորձագետ են, եթե նույնիսկ ունեն ռազմական բնույթի գիտելիքներ, այլ իրականում քաղաքական դեմքեր են, ովքեր ընտրություններից առաջ այս կամ այն ձեւով շփման մեջ են եղել իշխանության հետ»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող