Մամուլ 4 տարի առաջ - 08:36 19-10-2021

Կորոնավիրուսի դեմ պատվաստվածների մեծ տոկոս ունեցող ընկերությունների համար արտոնություններ են նախապատրաստվում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ցավոք սրտի, սովորական են դառնում լուրերն այն մասին, որ օրական մի քանի տասնյակ մարդ է մահանում մեր երկրում Covid-19-ի պատճառով: Պետությունը «ձեռուոտ ընկած» փորձում է ամեն բան անել, որպեսզի մարդիկ պատվաստվեն, սակայն պատվաստումների տեմպերը չի կարելի բավարար համարել: Նման պայմաններում նշմարվում են նաեւ այն ռիսկերը, որոնց կարող է բախվել մեր երկիրը, եթե չկարողանա բավարարել պատվաստվածների անհրաժեշտ ու բավարար տոկոս: Խոսքը ոչ միայն ամենակարևորի` մարդկային կյանքեր փրկելու մասին է, այլ շատ հնարավոր է, որ շուտով Հայաստանի համար խստացվեն վիզային ռեժիմները մի շարք երկրների ու միությունների համար: Կա վտանգ, որ Հայաստանը կվերածվի, այսպես կոչված, «Կովիդ գետտոյի», ինչը դուրս կմղի մեր երկիրը քաղաքակիրթ աշխարհից:

Մեզ տեղեկություններ են հասնում առ այն, որ կառավարությունից հանձնարարական է իջել հարկային մարմիններին` մշակել օրենսդրական նախաձեռնություն, որոնք իրենցից կենթադրեն հարկային արտոնությունների սահմանում այն ընկերությունների համար, ովքեր կունենան աշխատակիցների պատվաստման բարձր տոկոսներ. բացի հարկային արտոնություններից, ենթադրվելու է այլ տիպի աջակցություններ ևս, օրինակ` պետական բյուջեից ֆինանսավորվող լրատվամիջոցներով գովազդ եւ այլն:
Ինչ վերաբերում է այն հարցին՝ պատվաստվել, թե ոչ, արդեն ակնհայտ է, որ մահերը կանխելը, երկիրը բնականոն ընթացքի բերելը կախված է լինելու միայն ու միայն նրանից՝ կպատվաստվեն մեր հայրենակիցները հնարավորինս արագ, թե ոչ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»