Մամուլ 4 տարի առաջ - 08:26 19-10-2021

Իշխանությունը մինչեւ լուսաբաց նշել է Առուշանյանի հաղթանակը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսում ընտրատեղամասերում քվեների հաշվարկից հետո ոչ միայն Առուշ Առուշանյանի շտաբում են շամպայն տրաքացրել, այլեւ իշխանությունն է մինչեւ լուսաբաց նշել Առուշանյանի հաղթանակը։ Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քավորությամբ ՔՊ-ականները խմել են Առուշի կենացը:

Բանն այն է, որ նա մարզպետի սանիկն է, իհարկե, շուրջ երեք տարի է՝ նրանց միջեւ բացարձակ շփում չկա, սակայն ոչ միայն քավորական սրբությունը, այլեւ Առուշանյանի՝ բերդում գտնվելու հանգամանքն իր դերը խաղացել է, եւ անգամ մարզպետի որդին է աշխատել Առուշանյանի օգտին։

Առհասարակ, գորիսեցիների համար շատ կարեւոր է եղել «նեղ վիճակում» գտնվող մարդուն օգնելը, եւ Առուշի օգտին տրված քվեների մի պատկառելի մասը հենց բերդում գտնվելու պատճառով է եղել: Այնպես որ, իշխանությունն իր փորած փոսն է ընկել. կարծել է, թե Առուշին մեկուսացնելը կխանգարի նրա ընտրվելուն, սակայն հակառակ դերն է խաղացել:

Միայն Գորիսի ընտրությունների համար «վիզ դրած» եւ Աբունցին առաջ մղած Արմեն Խաչատրյանը ներկա չի եղել քեֆ-ուրախությանը։

Ի դեպ, որոշ ՔՊ-ականներ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն էլ էր կանխազգացել, որ Գորիսում չեն հաղթելու, դրա համար էլ Սյունիք էր գործուղել նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, Արսեն Թորոսյանին: Մարդիկ, որոնց վրա «ատամ» ունի եւ պարտությունը կկոտրի նրանց գլխին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով