Մամուլ 4 տարի առաջ - 08:15 19-10-2021

Լքում են «նավը»՝ «շառից-փորձանքից հեռու» տրամաբանության մեջ․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 14-ին ընտրություններ տեղի կունենան Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ դեկտեմբերի 5-ին՝ միանգամից 36 համայնքում, այդ թվում՝ Աշտարակում, Վաղարշապատում, Գավառում, Սևանում, Վանաձորում, Հրազդանում, Նոյեմբերյանում և այլն:

ՏԻՄ-երը «զավթելու» մարմաջի շրջանակներում իշխանությունները տևական ժամանակ նախապատրաստվում են այդ ընտրություններին, տեղերում ստեղծել են համապատասխան շտաբներ, աշխատում են տեղական ակտիվիստների ու «տասովչիկների» հետ:

Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, հոկտեմբերի 17-ի ընտրությունները, հատկապես Գորիսում ու Գյումրիում դրանց արդյունքները մեծապես խափանել են նրանց պլանները ու սառը ցնցուղի էֆեկտ ունեցել: Երեկ ողջ օրը մենք տարբեր համայնքներից տեղեկություններ էինք ստանում, որ ՔՊ-ի տեղական շտաբները պարզապես քարուքանդ են լինում:

Բանն այն է, որ դեպրեսիվ ու ապատիկ տրամադրություններ են թե՛ շատ ՔՊ-ականների, թե՛, առավել ևս, նշյալ ակտիվիստների ու «ձայն կպցնողների» շրջանում, ինչի արդյունքում նրանք սկսել են լքել ՔՊ-ի «նավը»:

Խոսքը հատկապես նրանց է վերաբերում, որոնք «լավ» են եղել թե՛ նախկինների հետ, թե՛ ներկաների հետ, ու վստահ լինելով, որ իշխող ուժն առանց մեծ ջանքերի հաղթելու է ՏԻՄ ընտրություններում, տեղավորվել էին Փաշինյանի «դրոշի ներքո»: Սակայն կիրակի օրվա ընտրություններից հետո առավել առարկայական են հասկացել, որ այդ «նավը» սուզվում է բոլոր ասպեկտներով, ուստի արագորեն փորձում են դիրքավորվել՝ «շառից-փորձանքից հեռու» տրամաբանության մեջ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ