Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 18:38 25-11-2025

Փորձանքից փորձա՞նք․ Երևանի քաղաքապետարանը 1 ամսում պարզեց՝ կարուսելների տեխնիկական վիճակը պարբերաբար գնահատվում է

Oragir.News-ը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարանին՝ խնդրելով ներկայացնել մայրաքաղաքի վարչական շրջաններում բակային խաղահրապարակներում տեղակայված խաղասարքերի վիճակը։ Մասնավորապես, խնդրել էինք առանձին նշել, թե համայնքներում ի՞նչ խնդիրներ կան, և ի՞նչ ժամանակահատվածում են դրանք լուծվելու։ Խնդրել էինք ծանոթանալ նաև Oragir.News-ի թեմային առնչվող հրապարակմանը, որում բարձրաձայնվում է Նոր Նորք և Նորք-Մարաշ համայնքներում բակային կոտրված խաղասարքերերի խնդրի մասին։

Նշենք, որ Oragir.News-ը հարցումն ուղարկել էր 17․10․25թ-ին, և միայն երեկ՝ 24․11․2025-ին, ստացել պատասխանը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ վարչական շրջաններից հավաքագրված տվյալների համաձայն՝ խաղահրապարակները կառուցվում են «Մանկական խաղահրապարակների համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների եւ նորմերի համապատասխան: Շինարարական աշխատանքներն իրականացնում են մրցույթում հաղթած կապալառու կազմակերպությունները, որոնց որակի տեխնիկական հսկողությունն իրականացնում է որակի վերահսկողության լիազորություն ունեցող լիցենզավորված կազմակերպությունը: Ինչ վերաբերում է տարիների ընթացքում խաղահրապարակներում տեղադրված խաղասարքերին, ապա վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից շրջայցերի միջոցով պարբերաբար իրականացվում է խաղասարքերի տեխնիկական վիճակի գնահատում, որից ելնելով էլ որոշում է կայացվում խաղասարքերը վերանորոգելու եւ փոխարինելու ուղղությամբ: Աշխատանքներն իրականացվում են վարչական շրջանների բյուջեով նախատեսված ծախսերի միջոցով, իսկ անհնարինության դեպքում սարքավորումն ապամոնտաժվում է: Ինչ վերաբերում է Նորք-Մարաշ եւ Նոր Նորք վարչական շրջաններում մատնանշված խնդիրներին՝ տեղեկացնում ենք, որ վնասված խաղասարքերն ապամոնտաժվել են»,- նշված է քաղաքապետարանի գրության մեջ:

Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանից 1 ամսից ավելի ժամանակ պահանջվեց այս «խղճուկ» պատասխանը տրամադրելու համար, այնինչ մեզ խոստացել էին, որ Երևանի բոլոր վարչական շրջաններից առանձին պատասխաններ են լինելու։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ