Ներքին 5 տարի առաջ - 23:53 13-10-2021

Հաղթանակը բազում ծնողներ ունի, իսկ պարտությունը՝ որբ է․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ընդդիմության տարբեր հատվածների միջև ճաքեր մտցնելու փորձերը միայն «ջուր են լցնելու կապիտուլյանտների ջրաղացին»։

Նպատակը՝ կապիտուլյացիա բերած
ռեժիմի հեռացումը պետք է լինի և վերջ, այլ ոչ թե մեղավորների փնտրտուքը, թե ինչու՞ իշխանափոխություն տեղի չունեցավ և ո՞վ էր դրանում «մեղավոր»։
Բոլորս ենք մեղավոր, բոլորս։

Ինչպես բոլոր քաղաքական դերակատարներն ունեին իրենց «մեղքի բաժինը», երբ 2018-ին «իշխանափոխություն օպերացիան» էր իրականացվում։

Մեկիս սխալի չափը մեծ էր, մյուսինը՝ փոքր, բայց սխալական ենք բոլորս։

Ու թող առաջինը քար նետի նա, ով ամբողջությամբ անմեղ է։

Եվ քանի դեռ այս ռեժիմն իշխում է, մենք արժանի չենք Հայաստանին։

Հաղթանակը բազում ծնողներ ունի, իսկ պարտությունը՝ որբ է։

Կամ իշխանություն ես, կամ ընդդիմություն… երրորդը չկա։

Մեր խնդիրներն էլ, եթե լուծվեն, ապա մենք պետք է լուծենք, քանի որ այս «իշխանությունը» ձեռնտու է բոլորին, բայց ոչ Հայաստանին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով