Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:30 04-07-2024

Դավթաշենում 5-րդ հարկից շանը ցած են շպրտել, կենդանին սատկել է. 8 ձագերը որբ են մնացել. տեսանյութ

Oragir.News-ի ընթերցողներից ահազանգում են, որ Դավթաշեն 2-րդ թաղամասի բարձրահարկ շենքի 5-րդ հարկից 2 քաղաքացի շանը նետում են ներքև։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են շանը հարվածելուց հետո անխղճաբար նրան ցած նետում։

Ֆեյսբուքյան օգտատերներից մեկն էլ դեպքի մասին մարդկանց իրազեկելու նպատակով իր էջում գրել է․

«Շտապ տարածել, ժամանակ չկա սպասելու։ Հարգելի՛ կենդանասերներ, կանգնած եմ մի մեծ խնդրի առջև․ Դավիթաշեն 2-րդ թաղամասի 31 շենքում դաժանաբար ծեծված և 5-րդ հարկից նետված շանը վերջ տալով բնակիչները չհանգստացան, և հիմա էլ շենքի չակերտավոր տղամարդիկ տանտիրոջից պահանջել են, որ հանի դուրս այդ շուն կերակրողին, այն կնոջը, ում կեր էի տրամադրում շնիկների համար։ Իսկ տանտերը հուլիսի 6-ին իրեն տնից դուրս է հանում։ Հիմա պիտի օգնենք նրան տուն գտնել վարձակալական հիմունքներով 70-80 հազար դրամի սահմանում, թեկուզ և այդ տանը իրեն տրամադրեն 1 սենյակ կամ էլի այլ վարձակալի հետ ապրի։ Հաջորդ խնդիրը այն է, որ այսօր 2 տղամարդ պահանջում էին ինձանից այդտեղից վերացնել այդ մահացած շան ձագերին (թվով 8)։ Հիմա պիտի ինձ օգնեք, ձեր խնամքի տակ վերցնեք և տարածքում մի հարմար տեղ տեղավորեք նրանցից ամեն մեկին, 2-3 ին էլ ես կվերցնեմ , բայց չեմ կարող 8-ին։ Արձագանքեք, միայն քոմենթ մի գրեք խնդրում եմ, գոնե մոր մահից հետո նրանք ապրեն ապահով, այլապես այդ բակում նրանք նույնպես կարժանանան մոր բախտին»։

Oragir.News-ի ընթերցողը հայտնեց, որ շանը ցած նետողները եղել են Դավթաշենի տվյալ շենքում հայտնի Հրոն և իր տղան։

«1 տարեկան շունը պարզապես բակի բնակիչ է եղել։ Ցրտից պարբերաբար մտել է շենք, որ տաքանա, անընդհատ լարել են, շենքում հայտնի Հրոն և իր տղան այդ շանը ծեծելով, հանել են, կախել, և շունը ընկել, սատկել է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով