Արտաքին 5 տարի առաջ - 10:58 13-10-2021

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե COVID-19-ով հիվանդների որ տոկոսն է կորցնում համի զգացողությունը

COVID-19 հիվանդությունը հանգեցնում է համի կորստի կամ փոփոխության՝ հիվանդների մեկ երրորդի մոտ: Ավելի հաճախ համի զգացողությունը կորցնում են կանայք: Այս եզրակացությանն են հանգել ամերիկացի գիտնականները, նրանց հետազոտության արդյունքները ներկայացված են ԱՄՆ-ի բժշկական սերվերներից մեկում:

Համի և հոտի կորուստը, համավարակի սկզբից, դիտվել է որպես կորոնավիրուսի հիմնական ախտանշաններից մեկը: Այն ի հայտ է գալիս վարակից գրեթե անմիջապես հետո և անհետանում է մի քանի շաբաթ կամ ամիս անց: Սովորաբար, համի և հոտի զգացողությունները ամբողջությամբ վերականգնվում են կես տարուց ոչ ուշ:

Հետազոտությունների ընթացքում գիտնականները պարզել են, որ համի և հոտի զգացողությունների խախտումը միշտ չէ, որ կապված են միմյանց հետ: Գիտնականներն ուսումնասիրել են 139 հազար հիվանդի և պարզել, որ նրանց 37%-ը տառապում է համի զգացողության կորստից կամ խանգարումից: Միևնույն ժամանակ, երիտասարդ հիվանդների շրջանում դրանից տառապել է միայն 11%-ը, իսկ ամենից հաճախ համի զգացողությունը կորցնում են 36-ից 50 տարեկան մարդիկ. այս տարիքային խմբի հիվանդների 44%-ի մոտ նման ախտանիշ է գրանցվել: Պարզվել է նաև, որ կանայք ավելի հաճախ են կորցնում համի զգացողությունը, քան տղամարդիկ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով