Արտաքին 5 տարի առաջ - 11:42 01-10-2021

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչպես է կորոնավիրուսն ազդում շաքարախտի առաջացման վրա

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչու է կորոնավիրուսով վարակվածների շրջանում աճում շաքարային դիաբետով հիվանդների թիվը: Այդ մասին հաղորդում է The Guardian պարբերականը:

Նյու Յորքի Weill Cornell Medicine բժշկական քոլեջի մասնագետները պարզել են, որ կորոնավիրուսն ի վիճակի է ներթափանցել ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջներ և փոխել դրանց գործառույթը: Դրա համար վիրուսն օգտագործում է նույն ACE2 ընկալիչը, որը գտնվում է թոքերի մակերեսին, և թույլ չի տալիս ինսուլին արտադրել:

Գիտնականները նաև կարծում են, որ COVID-19-ին հակամարմինների չափազանց հզոր արձագանքը, որի պատճառով փոփոխություններ են տեղի ունենում ենթաստամոքսային գեղձի բջիջներում, նույնպես կարող է հանգեցնել շաքարային դիաբետի զարգացմանը:

Փորձագետները հետազոտությունների միջոցով պարզել են, որ վիրուսը կարող է ախտահարել թոքերի, հաստ աղիքի, սրտի, լյարդի և ենթաստամոքսային գեղձի լաբորատոր պայմաններում աճեցված օրգանոիդները, ինչպես նաև ուղեղի դոպամին արտադրող բջիջները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան