Մամուլ 5 տարի առաջ - 10:55 12-10-2021

Սպանություն՝ Երևանում. հյուր եկած ՌԴ քաղաքացուն դանակի մի քանի հարվածով սպանել են, պատճառը մեքենայի կայանումն է եղել

Երեւանում, այսօր` հոկտեմբերի 12-ին, սպանություն է տեղի ունեցել. ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որ ժամանակ մի քաղաքացու դանակահարել են։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 01։30-ի սահմաններում նշված տարածքի 51Ա և 53 հասցեների մոտ վիճաբանություն է տեղի ունեցել ավտոմեքենան կայանելու համար, որի ժամանակ Ամառանոցային 1-ին տարածքի փողոցի բնակիչ՝ 46-ամյա Էղիշ Գ-ն դանակով հարվածներ է հասցրել նշված փողոցում հյուր եկած, ՌԴ քաղաքացի, 46-ամյա Նելսիկ Կ-ին, ում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հարևանը իր ավտոմեքենայով տեղափոխել է «Ասղտիկ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վերջինս գիտակցության չգալով՝ մահացել է։

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի ոստիկանության փորձաքրեագետներն ու Մալաթիայի քննիչները կարողանան դեպքի վայրում աշխատել։ Իրավիճակը լարված էր, սակայն ոստիկաններին հաջողվեց հանդարտեցնել կրքերը, որպեսզի քննիչները դեպքի վայրում զննություն կատարեն։

Փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական քննչական համատեղ գործողություններ՝ սպանության կասկածանքով որոնվող Եղիշե Գ-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում