Արտաքին 5 տարի առաջ - 22:08 11-10-2021

Սաակաշվիլին սպառնացել է Վրաստանի վարչապետին «դուրս շպրտել» իր աշխատասենյակից

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, որ այժմ գտնվում է վրացական բանտում, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և երկրի այլ պաշտոնյաների սպառնացել է ստիպել հրաժարական տալ։ Այս մասին հայտնում է «Sputnik Грузия»: Նա համապատասխան ուղերձը փոխանցել է իր կողմնակիցներին Ռուսթավիի բանտից:

Նամակում նախկին նախագահը խոստացել էր իր հիմնած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկանոր Մելիայի և վրաց ժողովրդի հետ միասին Ղարիբաշվիլիին «գցել» կաբինետից:

«Ես և Մելիան ենք լինելու այն մարդիկ, որոնք վրաց ժողովրդի հետ միասին վռնդելու են Ղարիբաշվիլիին իր աշխատասենյակից», - վստահեցրել է նա:

Ինչպես ուշադրություն է հրավիրել «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից մեկը՝ Էկա Խերխեուլիձեն, որ այս հաղորդագրությունը փոխանցել է բանտախցից, Սաակաշվիլին շատ բարկացած էր Ղարիբաշվիլիի վրա, ով ավելի վաղ կասկածում էր, որ նախկին նախագահն իրոք հացադուլ է անում բանտում:

«Նրանք, ովքեր իսկապես հացադուլի մեջ են, օրական մեկ կիլոգրամ մեղր չեն ուտում», - ասել է Ղարիբաշվիլին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաակաշվիլին բանտում սկսել է մեղր ուտել եւ հյութեր խմել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում