copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:55 08-10-2021

Վրաստանում հայտարարել են, որ Սաակաշվիլին բանտում սկսել է ուտել

Վրաստանի քրեակատարողական ծառայության ղեկավար Նիկա Ցխվարիաշվիլին ասել է, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտախցում սկսել է մեղր և բնական հյութեր ընդունել: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ցխվարիաշվիլին նշել է, որ շաբաթվա սկզբին Սաակաշվիլիի համար պատրաստվել է բանտի բանկային քարտ, որով նա կարող է պատվերով տարբեր ապրանքներ ձեռք բերել տեղական խանութից։

«Ինչքանով որ ես տեղյակ եմ, նա իր խցում արդեն ստացել է մի քանի բանկա մեղր և մի քանի լիտր բնական հյութեր: Սաակաշվիլին սկսել է ընդունել դրանք, ինչը իրականում նշանակում է, որ օրգանիզմը սպառման եզրին չէ», - ընդգծել է Ցխվարաշվիլին:

Ավելի վաղ Միխեիլ Սաակաշվիլիի բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն հայտարարել էր, որ քաղաքական գործիչը վտանգավոր վիճակում է հայտնվել երկարատեւ հացադուլի պատճառով: Նա պատմել է, որ քաղաքական գործչից արյան անալիզներ են վերցնելու և էլեկտրասրտագրություն անելու:

Վրաստանի նախկին նախագահ Բեկ Բասիլայի փաստաբանն իր հերթին ասել է, որ Սաակաշվիլին բանտում կորցրել է ավելի քան 12 կիլոգրամ: Միևնույն ժամանակ, նախկին նախագահը ստացել է խոստացված հեռուստատեսությունը և հաջորդ շաբաթվա սկզբին պետք է հանդիպի մայրիկի և երեխաների հետ:

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
11:55 ԵՊՀ ռեկտորը չգիտի, որ Հայաստանում Մաշտոցյան Մատենադարան չկա
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ